կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 15:50
Աշխարհ

ԵՄ-ն կրկին ավելացրել է ՌԴ-ից գազի ներմուծումը

ԵՄ-ն կրկին ավելացրել է ՌԴ-ից գազի ներմուծումը

Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներին, հունիսին Եվրամիության երկրները Ռուսաստանից գնել են 14%-ով ավելի շատ հեղուկացված բնական գազ, քան մեկ տարի առաջ։

Բացի այդ, կազմակերպության գնահատմամբ՝ Եվրոպա էներգառեսուրսների մատակարարումներից Ռուսաստանի եկամուտներն աճել են՝ հասնելով օրական 60 մլն եվրոյի, փոխանցում է Bild-ը։ Ռուսական հեղուկացված բնական գազի մեծ մասը գնել է Ֆրանսիան։

Միևնույն ժամանակ, 2027 թվականի հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտնի Եվրամիության կողմից երկարաժամկետ պայմանագրերով ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման լիակատար արգելքը։ Կարճաժամկետ պայմանագրերով մատակարարումներն արդեն արգելված են։