|
Փոխարժեքներ
10 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Մի դեպքում Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵԱՏՄ- ԵՄ հանրաքվեի պարտադրանքն է։ Սա իսկապես խայտառակություն է, որ մեր հայ ժողովուրդը իր ապագայի մասին քննարկումները պետք է կատարի արտաքին պարտադրանքի ֆոնի ներքո»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը՝ նա ընդգծեց, որ այն առանց վարանելու կարելի է կոչել Ալիևյան սահմանադրություն։
«Քննարկվում էր, որ դեռևս մարտին պետք է այն հրապարակվեր, բայց տեսնում ենք, որ մինչև այսօր այն հրապարակված չէ և հասկանալի չի, թե ընդհանրապես մենք ինչ հանրաքվեի մասին ենք խոսում, եթե նույնիսկ տեքստը հրապարակված չէ, չնայած եղել են խոստումներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը հավաքական առումով, ընտրություններով մերժել է այդ սահմանադրության ընդունումը՝ չտալով քաղաքական մեծամասնությանը 2/3 մեծամասնություն։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեին՝ նա ընդգծեց, որ նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ, իր գնահատմամբ, բավականին ռացիոնալ և ճիշտ շեշտադրումներով ելույթ է ունեցել։ նա նաև ընդգծեց, որ իր խոսում՝ Փաշինյանը ընդգծել է, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ Փաշինյանը հայտարաությանը, թե նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստան այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի՝ Գրիգորյանն ընդգծեց. «Ես չեմ կարող չհամաձայնել այս հնչեցված մտքերի հետ։ Սրանք բավականին ռացիոնալ մտքեր են, բայց հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դեկլարատիվ այն օրենքը, որով հայտարարվում է, որ մենք սկսում ենք ԵՄ անդամակցության գործընթացը ընդունել։ Եթե դա առաջացնում են խնդիրներ, հարցեր և չի տալիս լուծումներ, ի՞նչ իմաստ ուներ այդ օրենքի քննարկումը, երբ հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ԵՄ-ը ալտերնատիվ ուղղակի գոյություն չունի»։