կարևոր
1213 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-01 11:38
Հասարակություն

Այսօր լրանում է Արցախի ՊՆ փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 59-րդ տարեդարձը

Այսօր լրանում է Արցախի ՊՆ փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 59-րդ տարեդարձը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այսօր՝ օգոստոսի 1-ին, լրանում է արցախյան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ, ԼՂՀ ԳԽ պատգամավոր Նորայր Դանիելյանի 59-րդ տարեդարձը։

▪️Նորայրը 1990 թվականին Ջանյաթաղի դաշտային օթևանում հիմնադրել է Քաջավան գյուղը, որտեղ սաֆոնովյան ռեժիմի պայմաններում՝ դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է և Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

▪️1992թ. ապրիլի 10-ին փոխանակվել է մի քանի ադրբեջանցիների հետ: Ազատ արձակվելուց հետո կրկին մասնակցել է պատերազմին՝ դառնալով Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։

▪️Մասնակցել է Մարտակերտի, Քարվաճառի և Սանասարի (Կուբաթլու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

▪️1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։

Նորայր Դանիելյանը զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։

Նորայր Դանիելյանը լավագույնս է ձևակերպել Արցախի դերն ու նշանակությունը․

«Առանց Մարտակերտ չկա Արցախ, առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա հայ ազգ»:

Հավերժ փառք ու խոնարհում Նորայրին և հայրենիքի համար անմահացած մեր բոլոր հերոսներին»։