|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
96 տարեկան հասակում մահացել է արցախահայ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկարտ Խանյանը։ Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։
«Խոր կսկիծով տեղեկացանք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել բոլորիս անչափ սիրելի դասախոս, մեծ մտավորական, հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Աղալարի Խանյանը։ Անգնահատելի է այն ժառանգությունը, որ նա թողեց հայ գրականությանը, գիտությանը և իր սաների հոգիներում։
Նրա իմաստուն խոսքը, մարդկային նկարագիրը, նվիրվածությունն ու ազնվությունը երկար տարիներ լույսի պես ուղեկցելու են բոլոր նրանց, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչելու և սովորելու նրանից։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն սիրված դասախոսի, այլև մի մեծ մարդու, որի անունը միշտ կապվելու է արժանապատվության, գիտելիքի և հայրենասիրության հետ»։