|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։