|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության համար որոշ սննդատեսակներ մատակարարած կազմակերպություններում։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով այդ ընկերությունների ցանկը՝
- «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»-սաղմոնով կրուասան,
- «Մարիոթ Արմենիա»-ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
- «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:
Ինչպես արդեն հայտնի է՝ հուլիսի 14-ին Մարիոթ հյուրանոցում Ֆրանսիայի դեսպանատունը նշել է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, որի մասնակիցների մոտ նկատվել է սննդային թունավորում ու տեղափոխվել են հիվանդանոց։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն։ Ավելի ուշ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնել են, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով, հետեւաբար նշված սննդատեսակը մատակարարած ընկերություններում եւս կկատարվեն ստուգումներ։