|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
«Նիկոլ Փաշինյանն անձնական վիրավորանքների և սպառնալիքների հարթության մեջ սկսեց մեղադրել Գագիկ Ծառուկյանին, իսկ իրեն հլու-հնազանդ իրավական համակարգը շտապեց քրեական գործեր հարուցել։ Հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացածն անհաջող դերասանություն և անհաջող քողարկում է»,- Քննչականի դիմաց, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ծառուկյանին պատկանող ընկերությունները փակելը չափազանց բացասական ազդեցություն կարող է ունենալ ոչ միայն մարդկանց անգործ թողնելու առումով, այլ նաև երկրի տնտեսության վրա։ Ես ինքս ուղղակի տուժող եմ այս բեսպրեդելից․ Օլիմպավանում գնում էի լողի»,- նշեց նա։