կարևոր
655 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-21 14:46
Հասարակություն

Մեր կողմից ժամերով ներկայացրած փաստարկներին չանդրադարձավ դատավորը, գոնե հերքեր․ Ծառուկյանի փաստաբաններ

Մեր կողմից ժամերով ներկայացրած փաստարկներին չանդրադարձավ դատավորը, գոնե հերքեր․ Ծառուկյանի փաստաբաններ

«Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքին՝  առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը, նա նշեց. «Մենք բազմաթիվ փաստեր ենք իրենց ներկայացրել, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստում ենք ներկայացնել։ Եթե օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, դրանք անմիջապես պետք է ներբեռնեն, քննեն ու դիտարկեն որպես ապացույց։ Բայց մենք տեսնում ենք, որ դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, մեր  ներկայացրած փաստաթղթերն իրենք փորձում են չտեսնելու տալ»։