|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։ Այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։