|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցին է, իսկ եկեղեցու բակում, բազմաթիվ խաչքարերից բացի, տեղադրված է նաև Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու հուշարձանը։
Հենց նրա առաջնորդությամբ 1830 թվականին Էրզրումից, Բայազետից և Կարսից թուրք ջարդարարներից խուսափելով՝ ավելի քան 50 հազար հայեր տեղափոխվել են ներկայիս ՀՀ տարածք և Ջավախք։
Նրա գործունեությունը, որպես հասարակական գործչի և հարգված հոգևորականի, միայն այդ առաքելությամբ չի ավարտվել։
Ջավախքում հիմնավորվելուց հետո նա ձևավորել է նոր համայնք, հիմնել կրթօջախներ և եկեղեցիներ՝ դրանով իսկ ծավալելով հայապահպան գործունեություն»։