կարևոր
712 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-14 22:55
Աշխարհ

Կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան

Կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր երկրի յուրաքանչյուր թիզ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Հարավային Իրանը միշտ գաղութատիրության դեմ դիմադրության և անկախության պահպանման խորհրդանիշ է եղել։

Եվ այսօր այս երկրի ազնվաբարո ժողովուրդը, ցուցաբերելով համբերություն, տոկունություն և հաստատակամություն, պատվով է անցնում թշնամու ագրեսիայի հետևանքով առաջացած դժվարին օրերով։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում Իրանի տոկուն ժողովրդին և հայտնում իմ երախտագիտությունը նրան։ Իրանն իմ տունն է»,- նշել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել։

Հաղորդվել էր նաև Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։

Իսկ Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։