|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.
«ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Սիրելի՛ հավատացյալներ
Ուրախությամբ հայտնում ենք, որ ս.թ. հուլիսի 11–12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունները, որոնք կկատարի Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
Հուլիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, կկատարվի եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։
Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը՝ ժամը 10:00-ին, կկայանա եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։
Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողություններին և մեծ տոնին»։