|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերը։
Ինչպես հայտնում է Al Jazeera-ն, կողմերը վերահաստատել են խաղաղության, կայունության և երկխոսության կարևորությունը՝ ընդգծելով տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։
Իրանի նախագահը նշել է, որ վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծել են Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունների ամրությունը և փոխադարձ վստահությունը։