կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 21:15
Քաղաքական

Պետք է սկսած գործն ավարտենք. Նարեկ Կարապետյան

Պետք է սկսած գործն ավարտենք. Նարեկ Կարապետյան

Հետընտրական փուլում ձևավորված իրականությունում Ազգային ժողովում ընդդիմության ներկայությունը կարևոր է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Երբ ժողովուրդը Երևանի փողոցներում պահանջի իշխանության հրաժարականը, Ազգային ժողովում պետք է պատգամավորները քվեարկեն։ Եթե չլինի ընդդիմադիր պատգամավոր, ո՞վ պետք է քվեարկի, «Քաղաքացիական պայմանագի՞րը». դա  գործնականում անհնար է։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն տրամաբանության, որ մանդատները վերցնելն անհրաժեշտ է։ Չեմ թաքցնի, կասկածներ եղել են, այդ թվում՝ ինձ մոտ։ Բայց հակառակ դեպքում Ազգային ժողովը գերի էր թողնվելու,  100 տոկոսով ՔՊ-ական էր դառնալու, դառնալու էր իրենց խաղալիքը, ինչպես տասնյակ  պետական կառույցներ են դարձրել  ուղղակի խաղալիք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը՝ խոսելով նաև փողոցային պայքարի մասին.

«Դա արվելու է, երբ քաղաքական մեր տեսլականով՝ ամենահարմար ժամանակը լինի երկրում փոփոխություններ իրագործելու համար։ Վստահ եղեք՝ Հայաստանում փոփոխություն բերելու ավելի մոտիվացված թիմ, քան մենք ենք, չկա։ 

Ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք, պետք է սկսած գործն ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր։ Ունեինք երկու երկիր, մնացել է մեկը»։