|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի հավատա Արևմուտքի՝ բանակցությունների պատրաստակամության մասին խոստումներին։
«Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հարցով, սակայն այժմ արդեն բացահայտ կերպով Ռուսաստանին վերջնագրեր է ներկայացնում։
Մենք այլևս չենք հավատա Արևմուտքին, որ նա ցանկանում է բանակցային լուծումների հասնել։ Բարի վերաբերմունքի և հույսերի այդ պաշարը վերջնականապես սպառվել է»,- ասել է նա։