|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Հայ ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) 4։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին՝ դառնալով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն:
Այս տարվա սկզբին Տերտերյանը Եվրոպայի U23 առաջնությունում նվաճել էր արծաթե մեդալ։
Մրցաշարի ընթացքում նա մրցակիցներին ոչ մի միավոր չի զիջել։
Սամվել Տերտերյանի արդյունքները․
1/8 եզրափակիչ՝ Սամվել Տերտերյան — Լարս Մատտ (Ավստրիա)՝ 9։0
1/4 եզրափակիչ՝ Սամվել Տերտերյան — Նիչիտա Առաքել (Մոլդովա)՝ 9։0
Կիսաեզրափակիչ՝ Սամվել Տերտերյան — Ռուբեն Ստրակևեդ (Շվեդիա)՝ 8։0
Եզրափակիչ՝ Սամվել Տերտերյան — Ջավիդան Նահմատով (Ադրբեջան)՝ 4։0
Այս պահին Հայաստանի հավաքականը Սկոպյեում անցկացվող մրցաշարում ունի 1 ոսկե և 2 արծաթե մեդալ։