|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրել էր, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը սատկել է։ Կենդանու մահը վրա է հասել քնեցման ընթացակարգից հետո։ Ըստ այգու՝ առյուծը ունեցել է մեծ տարիք և մի շարք ուղեկցող հիվանդություններ, որոնք հաստատվել են հերձման արդյունքում։
Հերձման տվյալներով՝ կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների ախտահարումներ՝ փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև լեղապարկի փոփոխություններ, ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի: