Միասին կարող ենք
կարևոր
751 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 20:57
Քաղաքական

Ներկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարները

Ներկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի՝ մաքսային համագործակցության հարցերով անդամ Սերգեյ Շկլյաևը Նևայի միջազգային համաժողովում ներկայացրել է ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարները։

«Նոր մոդելի առանցքային տարրերից մեկը կդառնան էլեկտրոնային նավիգացիոն կնիքները։ Դրանք կապահովեն բեռների անվտանգությունն ու ամբողջ երթուղու ընթացքում դրանց լիարժեք հետագծելիությունը, ինչպես նաև թույլ կտան օպտիմալացնել մաքսային հսկողության ձևերը՝ ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում»,- հայտարարել է ԵՏՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ հետագայում նախատեսվում է անցում կատարել ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված նավիգացիոն կնիքների կիրառմանը։