Միասին կարող ենք
կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 20:31
Քաղաքական

Արտաքին դերակատարները Փաշինյանի մեղքերը ժամանավորապես «ներում» են, որ պատեհ պահին հենց նրա դեմ էլ օգտագործեն. Աբրահամյան

Արտաքին դերակատարները Փաշինյանի մեղքերը ժամանավորապես «ներում» են, որ պատեհ պահին հենց նրա դեմ էլ օգտագործեն. Աբրահամյան

Իշխանությունը փորձում է ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերին վերագրել այնպիսի հանցանքներ, որոնց ֆոնին հենց իր արածը կստվերվի կամ երկրորդ պլան կմղվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես իշխանության աջակիցները, այնպես էլ նրա եվրոպացի հովանավորներն իրականում շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում, ինչպես են նախընտրական շրջանում և ընտրությունների ժամանակ վարչական ու պետական ռեսուրսներն օգտագործվել, ինչպես են ընդդիմության առանցքային դեմքերին ճնշել ու ճնշում, սակայն առայժմ լռում են՝ սեփական շահերից ելնելով։

Մի բան է, թե ինչ է իրականում տեղի ունեցել, մեկ այլ բան, թե արտաքին դերակատարներին ինչ է այսօր Հայաստանում անհրաժեշտ։ Նրանց պետք է, որ իրենց հովանավորյալը հնարավորինս երկար մնա իշխանության, ինչով էլ նրանք իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն են լուծում, դիմակայություն ապահովում այլ գերտերությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ, և Նիկոլ Փաշինյանի բոլոր մեղքերը՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրական իրավունքների ոտնահարման հետ, ժամանակավորապես «ներվում են»,- ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ իշխանության մեղքերը այժմ «ներվում» են, բայց չեն մոռացվում.