|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վենեսուելայում փրկարարները փլուզված նկուղից դուրս են բերել 43-ամյա անվտանգության աշխատակցի, որն ութ օր մնացել էր փլատակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այս գործողությունը հույս է արթնացնում որոնողափրկարարական թիմերի մոտ, որ դեռ հնարավոր է մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից:
Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսն աշխատում էր գիշերային հերթափոխով և երկրաշարժի պահին իր փոքրիկ անվտանգության խցիկում է եղել: Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը նրա հետ կապ է հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:
Ֆլորեսը խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել:
Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի: Ավելի քան 11 000 մարդ վիրավորվել է: Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու:
7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին՝ գրեթե 40 վայրկյան տարբերությամբ: Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետցնցում: