|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
« Սիրելի հայրենակիցներ,
անկասկած, ցանկացած կաշառք պետք է արմատախիլ արվի․․․Բայց եկեք հասկանանք ինչ է դուրս մնացել այս օրենքի նախաձեռնողների քաղաքական տեսադաշտից։ Երբ քննարկվում էր Սահմանադրական դատարանում յոթ կուսակցությունների դիմումը, դատավորներից մեկըհարց տվեց: Ասեց․ «Եթե կառավարությունը խոստացել է 10 դպրոց կառուցել և 9-ը կառուցել է տարվա ընթացքում, 10-րդը կառուցել է ընտրությունների նախաշեմին, արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք»: Եթե բյուջեում կա, կարծում եմ՝ ոչ, բայց եթե պետությունն ընտրություններից առաջ, իշխանությունը, կառավարվող քաղաքական ուժը բացում է մեր բոլորի վճարումններով ձևավորված բյուջեն, հանրային քսակը և իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այ դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է, որովհետև ծախսերը, որոնք այս իշխանությունն արել է, ընտրությունների նախաշեմին չկային պետական բյուջեում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Տեսեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դե 10․000 դրամ ավելացնեմ որ ի՞նչ լինի, թոշակառուն ինչի՞ վրա է դա ծախսելու, բայց արի ու տես, որ հենց ընտրությունների նախաշեմին մարդիկ բարձրացրեցին կենսաթոշակները և այլ նպաստներ 78.7 միլիարդ դրամի չափով․․․ Եթե այդքան հոգատար էիք թոշակառուների նկատմամբ շուտ բարձրացնեիք»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ եթե դա պետական մակարդակով ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «կուսական ձայները մեզ տրված», այսինքն՝ ձեզ տրված ձայներն են, ընդդիմությանը տրված ձայները կաշառքով են տրվել, բա եթե 550 հազար մարդ կաշառքով գնացել և մասնակցել է ընտրություններին, արդյո՞ք դա չի ազդել էականորեն ընտրությունների արդյունքների վրա։ 550․000 մարդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կաշառք է վերցրել և գնացել քվեարկել է, բա եթե ազդել է, ինչի՞ այդ հարցը չեք վիճարկել»,-դիմելով իշխող ուժին՝ ասաց Արթուր Խաչատրյանը։