|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․
- 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:
- Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։
- Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։
Նախնական փուլի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։
Հայաստանը 2026/27 մրցաշրջանում ներկայացնելու է «Յունիսպորտը»։ Մեր չեմպիոնն ավարտված մրցաշրջանում անպարտելի էր և՛ Հայաստանի Բարձրագույն խմբում, և՛ Հայաստանի Գավաթի խաղարկությունում։