|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Այս պահին պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին: Արդյո՞ք այս հանգամանքը որևէ առնչություն ունի իրականացված գործողությունների հետ, առայժմ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։