|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրներ։
Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, աղբյուրներից մեկի տվյալներով՝ Հնդկաստանից Ռուսաստան է առաքվել 60,000 մետրիկ տոննա բենզին։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստան է ուղղվել երկու լցանավ (յուրաքանչյուրը տեղափոխելով 30,000-ից 40,000 տոննա)։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանում Ռուսաստանից նավթի ներմուծումը հունիսին հասել է պատմական առավելագույնի, նշում է Reuters-ը։
Հունիսին Հնդկաստան ներմուծված նավթի կեսից ավելին եղել է Ռուսաստանից։