|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իռլանդիան հուլիսի 1-ից վեց ամսով՝ մինչև 2027 թ. հունվարի 1-ը, ստանձնել է Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս առիթով Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ նախագահության ընթացքում երկիրը պարտավորվում է աշխատել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի իրականացման վրա:
Միխոլ Մարտինը հավելել է, որ Իռլանդիան իր նախագահության ընթացքում կկենտրոնանա Ուկրաինային աջակցության վրա: Նա ընդգծել է նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, որի կարևոր մաս են պատժամիջոցները:
«Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք մեր նախագահության ընթացքում՝ (պատժամիջոցների) ռեժիմն ուժեղացնելու ուղղությամբ», – ասել է նա: «Մենք կաշխատենք ամրապնդել Եվրամիության դերը որպես սկզբունքային գլոբալ դերակատար, այդ թվում՝ խթանելով ակտիվ ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և անվտանգության աջակցության գործում», – հավելել է Իռլանդիայի վարչապետը։