|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում իրանական 6 մլրդ դոլար կապասառեցվի։ Այս մասին հայտնում է IRNA–ն։
«Կատարում գտնվող ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի և կվերադարձվի երկիր։ Այդ գումարի մյուս մասի վերադարձի հետ կապված աշխատանքները ևս շարունակվում են», – ասել է Իրանի նախագահը այաթոլա Շոբայրի Զանջանիի հետ հանդիպմանը։
Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածությունների շրջանակում վերացվել են նավթային և նավթաքիմիական ոլորտների սահմանափակումները։