|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ այն անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող և Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանությունը թաքցնելու փորձ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի կառավարությունը, որը աշխարհի առջև համակարգված կերպով հետապնդում է պաղեստինցի ժողովրդին և Գազայի ժողովրդի ցեղասպանության համար դատի է ենթարկվում Միջազգային քրեական դատարանում [ՄՔԴ], փորձում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական դրդապատճառներով որոշում կայացնելով»,-ասվում է թուրքական դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Այն նշում է, որ Իսրայելի իշխանությունների որոշումը, որը «անտեսում է պատմական փաստերը», «ընդգծում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա հանցակիցների ծանր վիճակը, որոնց համար Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների հետաքննության կապակցությամբ»։
«Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել՝ վերջ դնելու Իսրայելի էքսպանսիոնիստական և անկայունացնող քաղաքականությանը տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկելու Նեթանյահուի կառավարությանը քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ պաղեստինյան ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,-ավելացվում է հայտարարության մեջ։