|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Պատկան մարմինը խուսափում է գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի տեսանյութի արտահոսքին օդանավակայանից:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ArmeniaSputnik-ի հարցմանն ի պատասխան իրավական գնահատական չի տվել «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի արտահոսքին։
Մասնավորապես, նրանք պնդում են, որ պետք է նախ ճշտել` արդյոք տեսանյութի աղբյուրը համապատասխան տեսահսկման համակարգն է, ով կամ ովքեր են ունեցել դրան հասանելիություն, ինչ իրավական հիմքով և ինչ նպատակով է այդ հասանելիությունն իրականացվել, ինչպես նաև արդյոք առկա են եղել որևէ աշխատակցի կամ պաշտոնատար անձի կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողություններ։
«Եթե առկա են որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման կամ օրենքով արգելված այլ արարքի կատարման վերաբերյալ կասկածներ, ապա շահագրգիռ անձինք իրավասու են ներկայացնել հաղորդում հանցագործության մասին»,– հայտնում են գործակալությունից։
Նշենք, որ գործակալությանը խնդրել էինք գնահատական տալ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին։ Սակայն նրանք խուսափել են պատասխանել այդ հարցին։