|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի անշարժ գույքի շուկայում առկա միտումները վաղուց արդեն դուրս են եկել զուտ կոմերցիոն շրջանակներից և ունեն ընդգծված սոցիալ-տնտեսական նշանակություն: Ոլորտի զարգացումներն ու գնային տատանումներն ուղիղ ազդեցություն ունեն հանրության կենսամակարդակի և տարածքային համաչափ զարգացման վրա: Այդուհանդերձ, երկար ժամանակ շուկայում առկա էր հավաստի և համակարգված տեղեկատվության պակաս, ինչը դժվարեցնում էր իրավիճակի անաչառ գնահատումը, հատկապես՝ մայրաքաղաքից դուրս:
Այս բացը լրացնելու և ոլորտում փաստացի տվյալների վրա հիմնված պատկեր ձևավորելու նպատակով «ԿՈՄՈ» ընկերությունը գործարկել է անշարժ գույքի վիճակագրության նոր առցանց հարթակ՝ komo.am/stats։
Հանրապետության ողջ պատկերը՝ մեկ հարթակում
Նոր համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն արտացոլում է ոչ թե առանձին հայտարարություններում վաճառողների առաջարկած սուբյեկտիվ գները, այլ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պաշտոնապես կատարված իրական գործարքների վիճակագրությունը:
Հատկանշական է, որ հարթակը թույլ է տալիս իրականացնել տվյալների համապարփակ վերլուծություն ըստ մի քանի կարևոր ուղղությունների.
Թափանցիկությունը՝ որպես կայունության երաշխիք
Անշարժ գույքի ոլորտում թվային թափանցիկության ապահովումը կարևոր քայլ է շուկայական զարգացումներն առավել կանխատեսելի դարձնելու և տեղեկատվական վակուումով պայմանավորված անհիմն շահարկումներից զերծ մնալու համար:
Նախագծի հեղինակների փոխանցմամբ՝ համակարգը շարունակաբար կատարելագործվելու է՝ հետագայում ներառելով նաև տնտեսական այլ օժանդակ ցուցանիշներ, սակայն այս փուլում ևս այն ապահովում է անհրաժեշտ և ամբողջական բազա՝ շուկայի անաչառ ուսումնասիրության համար:
Անշարժ գույքի շուկայի վիճակագրության համակարգը ստեղծվել է ԿՈՄՈ անշարժ գույքի գործակալության կողմից։