|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Գայի պողոտայի և Նանսեն փողոցի խաչմերուկում բախվել Երևանի բնակիչ 59-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի բնակիչներ 33-ամյա Մենուա Պ․-ի վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և 46-ամյա Արսեն Մ․-ի վարած «BMW» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 15 երթուղին։