Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 18:01
Հասարակություն

Վեհափառն ու Իրանի դեսպանն անդրադարձել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին

Վեհափառն ու Իրանի դեսպանն անդրադարձել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվեց ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը։

Նշվեց, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։