|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին մնացել է Շվեյցարիայում՝ գլխավորելու փորձագիտական մակարդակով ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններում իրանցի բանակցողների խումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
Հիմնական պատվիրակությունը, ներառյալ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին, արդեն մեկնել են Շվեյցարիայից:
Բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։