|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ջավախքը կրկին ապացուցեց իր մարզական բարձր ներուժը։ Հպարտությամբ ենք հայտնում, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալարի հանրային դպրոցի աղջիկների թիմը նվաճեց «Սպորտային օլիմպիադա 2026»-ի Վրաստանի չեմպիոնի կոչումը։
Սա ոչ միայն մեր դպրոցի, այլև ողջ Ջավախքի հասարակության միասնության և հաղթանակի արդյունքն է։ Մեր գյուղը վերստին հաստատեց, որ ունի տաղանդավոր և նպատակասլաց զավակներ։
Այս մեծ հաջողության հիմքում ընկած է մեր սիրելի ուսուցչի՝ Աշոտ Սողոյանի անմնացորդ նվիրումը։
Տարիներ շարունակ Օրոջալարի հանրային դպրոցում ֆիզկուլտուրայի դասավանդող պարոն Սողոյանը իր մասնագիտական հմտություններով և սիրով կերտել է այս հաղթանակը։
Ինչպես և աղջիկները, պարոն Սողոյանը նույնպես մեր հարազատ Ջավախքի զավակն է։
Հատուկ շնորհավորանքներ մեր թիմի առաջատար Վարդուհի Էլոյանին։ Վարդուհին իր փայլուն խաղով և 18 միավորով ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող՝ դառնալով մեր գյուղի և Ջավախքի հպարտությունը։
Շնորհակալություն բոլորիդ՝ ծնողներին, ուսուցիչներին և յուրաքանչյուր ջավախքցու, ով իր աջակցությամբ կանգնած էր մեր թիմի կողքին։ Այս հաղթանակը մերն է՝ Օրոջալարի՛, մեր Ջավախքի՛։
Նաիրուհի Չոբանյան