Միասին կարող ենք
կարևոր
847 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-20 18:22
Աշխարհ

Իրանի արտգործնախարարը կմեկնի Շվեյցարիա

Իրանի արտգործնախարարը կմեկնի Շվեյցարիա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր երեկոյան Պակիստանի ներքին գործերի նախարարի ուղեկցությամբ կմեկնի Շվեյցարիա։

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը մեկնում է Շվեյցարիա՝ բանակցությունները շարունակելու և մյուս կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարումը պահանջելու նպատակով, ինչպես նաև պարզելու, թե որքանով է այն լրջորեն տրամադրված դրանք կատարել։

Այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։