Միասին կարող ենք
կարևոր
1123 դիտում, 5 ժամ առաջ - 2026-06-17 12:22
Հասարակություն

«Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո»

«Արարատ» թենիսի կորտերի դռների կապարակնիքները քննիչները գիշերը հեռացրել են. «Փաստինֆո»

Երեկ վաղ առավոտյան «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռների կապարակնքումից ժամեր անց՝ ուշ երեկոյան, քննիչները մոտեցել և հեռացրել են կապարակնիքները, որ ակումբի բնականոն աշխատանքը շարունակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Էդուարդ Սանամյանից։

Երեկ առավոտյան «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի տարածքում քննչական գործողություններ են իրականացվել, քննիչները կապարակնքել են ակումբի դռները՝ պարալիզացնելով աշխատանքը։ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
Քննչական գործողությունների ավարտից հետո Էդուարդ Սանամյանը հրավիրվել էր ՔԿ՝ հարցաքննության։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն հրավիրել էին հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, սակայն վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց։

Նշենք, որ թենիսի կորտերի շուրջ ստեղված իրավիճակին «Փաստինֆո»-ն հետաքննությամբ անդրադարձել էր դեռ մեկ տարի առաջ՝ արձանագրումով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականությանը բիզնես խլելու օպերացիա է հիշեցնում։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետը անձնական նախաձեռնողականություն է ցուցաբերում այգու նշված տարածքը «Էվոկաբանկ»-ի (EVOCABANK) հիմնական բաժնետիրոջը հանձնելու հարցում, այն էլ՝ սրճարաններ կառուցելու թույլտվությամբ։ Ընդ որում, կոռուպցիոն ռիսկերի մասին դիտարկումներ կատարել էր նաև Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Երեկ բարձրացված աղմուկից հետո արձագանքել է նաև Երևանի քաղաքապետարանը։ Մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրենք չեն հաղորդում ներկայացրել ՔԿ և որևէ կապ չունեն տեղի ունեցող գործողությունների հետ։