Միասին կարող ենք
կարևոր
1270 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-17 09:44
Հասարակություն

Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»

Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։

Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները։