|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել։
Ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, առնվազն երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի։
Նախնական տվյալներով՝ միջադեպը սկսվել է վիճաբանությունից, որը հետագայում վերածվել է հրաձգության։