|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
«ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք, թե որքան հեռու տանող նպատակներ ունեն»,- ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԿԸՀ-ն արտահերթ նիստում թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներըն անվավեր ճանաչելու որոշմանը։ ։
Նա ընդգծեց, որ ԿԸՀ որոշմամբ երկու տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվեցին անվավեր, թեև որոշման մեջ ձևակերպումներն այնպիսին են, որ շատ դժվար է հասկանալ՝ խոսքը վերաբերում է արձանագրությանը, թե արդյունքներին, չի տվել գնահատական արդյունքների վրա ազդեցության հետ կապված։
«Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը պահանջում է՝ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պարագայում եթե առկա են 101-րդ հոդվածի պահանջները՝ արդյունքների վրա ազդեցությունը, պետք է նշանակի վերաքվեարկություն»,- ասաց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք խոսում են իրավական գործընթացների մասին, բայց ակնհայտ է, որ այստեղ բացառապես քաղաքական որոշում է, իսկ քաղաքական որոշման նպատակն է բոլոր հնարավոր միջոցներից օգտվել, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում, իսկ դա այսօր այս իշխանության համար կենսական խնդիր է։