|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է:
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոկից»:
ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:
Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարը իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:
Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունը Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ այլ երկրի շահերին ծառայություն:
Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի»: