Միասին կարող ենք
կարևոր
1507 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-09 09:30
Քաղաքական

Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»

Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաեւ ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով` Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արեւմուտքի առջեւ մանեւրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:

Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան` Ռուսաստանի դեմ։

Չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանեւրել եւ չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները։