Միասին կարող ենք
կարևոր
1132 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-05 23:05
Քաղաքական

Մենք ձեզ խոստացել ենք՝ քանի դեռ չենք հաղթել, չե՛նք հանձնվելու, չե՛նք կոտրվելու, չե՛նք լռելու. Գերասիմ Վարդանյան

Մենք ձեզ խոստացել ենք՝ քանի դեռ չենք հաղթել, չե՛նք հանձնվելու, չե՛նք կոտրվելու, չե՛նք լռելու. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գերասիմ Վարդանյանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, դժվար ու ծանր քարոզարշավից հետո վաղը լռության օր է։

Անցած տարիներին ինձ ու իմ ընկերներին հալածանքները, սպառնալիքներն ու բանտերը ոչ լռեցրեցին, ոչ էլ հնազանդեցրեցին։

Մենք ձեզ խոստացել ենք՝ քանի դեռ չենք հաղթել, չե՛նք հանձնվելու, չե՛նք կոտրվելու, չե՛նք լռելու, և մեր այդ խոստումը ուժի մեջ է լինելու։

Մենք այդ պայքարի ընթացքում հաղթանակի օր ու ժամ չենք խոստացել։

Բոլորիդ կոչ եմ անում՝ չվախենա՛լ, չհանձնվե՛լ, չկոտրվե՛լ։ Հաղթանակը մոտ է, և այդ հաղթանակի օրն ու ժամը դու՛ք եք նշանակելու և բերելու՝ ամսի 7-ին՝ համար 17-ին քվեարկելով։

Գնացե՛ք ընտրության և ձեր բաժին գործողությունը կատարեք՝ մերժելով ցավը, դավաճանությունը, պատերազմը, նվաստացումն ու ուրացումը։

Խոստանում եմ պայքարել այնքան, մինչև որ հաղթանակ ունենանք։ Խոստանում եմ՝ հաղթանակից հետո չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ճանապարհին մեր կողքին էին, չմոռանալ բոլոր նրանց, ովքեր այդ պայքարի ընթացքում մեր դեմ էին՝ խաբելով ու մոլորեցնելով մեր ժողովրդին։

Առա՛ջ դեպի հաղթանակ։ Միասին կարող ենք՝ ամսի 7-ին՝ համար 17-ին։ Միասին կարո՛ղ ենք…»։