Միասին կարող ենք
կարևոր
1042 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-05 21:16
Հասարակություն Քաղաքական

Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 10-րդ հոդվածն է հրապարակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

«Թույլ չտալ Հայաստանի սպանություն

ԵՄ-ական չինովնիկ Ուրսուլան խոստանում է աջակցել կատաստրոֆայի մեջ հայտնված հայ գյուղատնտեսների։ Հաստատ այնպես, ինչպես 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն Ադրբեջանին հանձնելուն նպաստելուց հետո ԵՄ-ն պաշտպանեց Արցախի «էթնիկ հայերի» անվտանգությունը։

Նիկոլն ու Ուրսուլան համատեղ փորձում են փափուկ բարձ դնել հայ գյուղացու գլխի տակ՝ լկտիաբար խաբելով, թե, իբր, նոր շուկաներ են բացելու հայկական մրգերի ու բանջարեղենի համար։

Հայ ժողովրդին ու Հայաստանին մատաղացու գառան տեղ են դրել ուրսուլանները, միշելները ու մակրոնները։ Իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում հայ գյուղացու խնդիրները։ Իրենք մեզ դիտարկում են որպես հակառուսական մանրադրամ կամ թնդանոթի միս։ Նույն կերպ օգտագործում են ուկրաինացիներին՝ զուգահեռաբար պաշտպանելով Ուկրաինայի գերեզմանափոր Զելենսկու իշխանությունը։

Փաշինյան Նիկոլը տնաբույծ Զելենսկին է, որն իր աթոռն ու կաշին փրկելու համար Հայաստանը հանել է աճուրդի՝ ԵՄ չինովնիկների հետ ուս ուսի տված խաբելով ՀՀ քաղաքացիներին։
Հայաստանի սպանություն թույլ չտալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։ Հիմա կամ երբեք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
05․06․2026

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին։

2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:

Անդրանիկ Թևանյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական հետապնդում։