|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի տնտեսության, այդ թվում՝ ինֆլյացիայի վրա։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարն այդ մասին ասել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ մեր շուկայի անունից խոսել։ Մեր շուկայի վրա, իհարկե, չի ազդի։ Երեկ ինձ հարցնում էին, ի՞նչ է լինելու ինֆլյացիայի հետ և այդպես շարունակ։ Դրանք բավականին ցածր սպառում ունեցող ապրանքներ են։ Հիմնական ծավալը մենք միշտ բավարարում ենք մեր սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ ուղղություններով մենք մեր շուկայի մատակարարների բավականին դիվերսիֆիկացված համակարգ ունենք։ Չնայած, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց ոչ մի խնդիր մեր տնտեսության համար չի լինի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կազդեն Ռուսաստանի տնտեսության վրա հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։