Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 13:37
Հասարակություն

Կրակոցներ՝ Էջմիածին քաղաքում․ դեղատան, դպրոցի, մի քանի տների լուսամուտներին ու պատերին առկա են կրակոցի հետքեր

Կրակոցներ՝ Էջմիածին քաղաքում․ դեղատան, դպրոցի, մի քանի տների լուսամուտներին ու պատերին առկա են կրակոցի հետքեր

Այսօր՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի  մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։
կրա

Կրակոցի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։

Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։