Միասին կարող ենք
կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 10:42
Քաղաքական

Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը․ հայտարարություն

Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը․ հայտարարություն

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, հունիսի 7-ին մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ.

- սեփական երկրում օտարների օրակա՞րգն առաջ տանել,

թե՞ պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը,

- մաս-մաս երկրի տարածքները զիջել թշնամու՞ն,

թե՞ անառիկ պահել հայոց սրբազան հողը,

- սիրո, համերաշխության սին խոստումներին և խաղաղության կեղծ օրակարգի՞ն վստահել,

թե՞ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու հանձնառությանը, աշխատանքի տեսանելի արդյունքին,

- ժողովրդի հարկերի հաշվին պարգևավճարներ շռայլողնե՞րի, սերունդներին անասելի պարտքերի մատնողների՞,

թե՞ անձնուրաց, արհեստավարժ աշխատանքով երկրին ծառայելու միջև,

- ազգային բանակը բարոյազրկելու և թշնամու առաջ վիզ ծռելու՞,

թե՞ մեր ժողովրդի կամքն արտահայտելու, պետության իրական անվտանգությունն ապահովելու,

- խրախճանքների, կերուխումերի վրա պետական բյուջեից վատնումների՞,

թե՞ կենսունակ ռազմարդյունաբերության կազմակերպման միջև:

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացի.

Հունիսի 7-ը մեր նորօրյա Սարդարապատն է: Կարիք չկա հիշեցնելու, թե ինչ նվիրումով, հավատով և պայքարով նվաճեցինք հաղթանակը և վերակերտեցինք հայոց պետականությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Հունիսի 7-ը սրբազան պայքարի օր է, որտեղ երկրի քաղաքացին գիտակցված ընտրություն է կատարելու պաշտպանել հայրենիքն ու ազգային ինքնությունը: Երկրին վերադարձնելու արցախյան ազատամարտին իրենց կյանքը զոհաբերած իր հերոսներին, գիտության և մշակույթի համաշխարհային իր հսկաներին, որպես ազգային արժանապատվության և վերազարթոնքի երաշխավորների:

Ընտրությունը ձերն է, թանկագին քույրե՛ր և եղբայրնե՛ր:

Դուք ընտրելու եք ձեր երեխաների հայրենիքում ապրելու իրավունքի համար, սփյուռքում ապրող մեր հազարավոր հարազատների հայրենիք ունենալու համար:

Խնդրում և հորդորում ենք անպայման գնալ ընտրության:

Հունիսի 7-ի ընտրությունը մեր նորօրյա պայքարի առաջնագիծն է: Օգտվենք երկրի ճակատագիրը տնօրինելու մեր իրավունքից և թույլ չտանք, որ ուրիշները որոշեն մեր երկրի ու մեր ժողովրդի ճակատագիրը»։