Միասին կարող ենք
կարևոր
772 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-25 22:51
Հասարակություն

Մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ. Սամվել Կարապետյան

Մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ. Սամվել Կարապետյան

Ես ավելի քան վստահ եմ, որ մենք գերիների հարցը կլուծենք առավելագույն արագությամբ։ Ես վստահ եմ, որ այն միայն մեր ուժը կարող է լուծել և մենք այդ հարցին լուծում տալու ենք։ Այս մասին արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

 «Բաքվում իմ ընկերներն են և ես իրավունք չունեմ այնտեղ պահվող ռազմագերիների հարցը չդարձնել կառավարության գլխավոր խնդիր»,-նշել է Կարապետյանը։

 Անդրադառնալով Սփյուռքի հարցին՝ Կարապետյանն ասել է, որ այն իր համար ամենացավոտ տեղն է։

«Ես չեմ կարող ասել, որ  երբ մենք գանք իշխանության, հենց առաջին օրվանից Սփյուռքը հերթ է կանգնելու և առաջին օրվանից գալու է Հայաստան՝ մենչև մենք չստեղծենք հարուստ, առանց աղքատության պետություն։ Մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին»,-հայտարարել է Կարապետյանը։