|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անվարան գնացեք ընտրության: Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ:
2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը ստացել է մոտ 885.000 ձայն: Դա կազմում էր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 34%~ը: Ընտրողների շուրջ 52%~ը չի մասնակցել ընտրությանը:
2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ն ստացել է մոտ 688.000 ձայն կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 27%-ը: Ընտրողների շուրջ 50%-ը չի՛ մասնակցել ընտրությանը:
Մեծ հավանականությամբ, 2026թ, հունիսի 7-ի ընտրություններում, 2021թ. համեմատ, ՔՊ-ն զգալիորեն ավելի քիչ ձայն կստանա: Իսկ նրա լիարժեք պարտության ու անցնցում հեռացման համար, կարևոր է բոլոր ընտրողների ակտիվ մասնակցությունը:
Եթե 2018թ և 2021թ, մեծ լիներ քվեարկության մասնակցությունը՝ ՔՊ-ն կստանար ցածր տոկոսներ և հնարավորություն չէր ունենա դավադրաբար հանձնել Արցախն ու լրջագույն վտանգի ենթարկել Հայաստանը:
Ընտրության իրավունք ունեցող հարգելի քաղաքացի,
Համարեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կայացնելու է ճակատագրական որոշում: Ընտրության չգնալը ևս որոշում է, բայց ի վնաս Հայաստանի: Պետք չէ մեղադրել ՔՊ ընտրողներին կամ երկիրը կործանող կառավարիչներին, եթե ինքդ չես գնալու ընտրության:
Ուղղակի պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը»: