|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 24-ին՝ ժամը 03։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։