Միասին կարող ենք
կարևոր
1165 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-23 15:24
Աշխարհ

Ի՞նչ է զգուշացրել Դմիտրի Մեդվեդևը Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ է զգուշացրել Դմիտրի Մեդվեդևը Նիկոլ Փաշինյանին

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն սկսել բանակցություններ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների շուրջ, քանի որ, նրա խոսքով, եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։ Այդ մասին նա գրել է իր «Մաքս» ալիքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը հավելել է, որ բոլորին պարզ է՝ «եթե երկիրը անցնի եվրոպական գազի գներին, բնակչությունը դուրս կշպրտի այդ մարդուն»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ճկուն շարժվել՝ փորձելով միաժամանակ դուր գալ աշխարհի բոլոր կողմերին»։ «Բայց այդպես չի լինում», - զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «2014-ի Կիևի իշխանությունների պես տնտեսական իրականության համառ փշերի վրա վայրէջք կատարելու հավանականությունն օրեցօր աճում է»։

Մեդվեդևը նաև հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, ապա ԵԱՏՄ անդամ մնալը հնարավոր չի լինի, իսկ դա նշանակում է, որ գազի համար ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։