|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը։
«Ներկայացնելու ենք մեր և ընտրարշավին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ իրականացվող ապօրինությունները:
Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են:
Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»։